Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի վերջին պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի վերջին պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մեդվեդևը Չինաստանում կգտնվի հոկտեմբերի 21-23-ին: Մեդվեդևի չինական այցն իրականացվում է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հրավերի հիման վրա:

Պլանավորված է բանակցությունների ժամանակ քննարկել փոխադարձ առևտրի, ներդրումային փոխգործակցության, էներգետիկ մասշտաբային նախագծեր իրականացնելու և արդյունաբերա-արտադրական կոոպերացիան ամրապնդելու հարցերը: Չինական այցի շրջանակներում Մեդվեդևը հանդիպելու է Չինաստանի այլ ղեկավարների հետ ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031