
Թեհրանը փնտրում է անպարտելի որոշում. Աբբաս Արաղչի

IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի համար «կարմիր գիծ» է հանդիսանում հարստացված ուրանի դուրս բերումը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը պատրաստվում է լուրջ ու հիմնավոր բանակցություններ վարել Ժնևում. «Մենք բանակցություններ ենք վարելու (ուրանի) հարստացման ծավալի, մակարդակի ու մեթոդների շուրջ, սակայն նյութի դուրսբերումը հանդիսանում է կարմիր գիծ:
Թեհրանը փնտրում է անպարտելի որոշում, որը կցրեր երկու կողմի տրամաբանական մտահոգությունները: Մենք ցանկանում ենք համոզվել, որ մյուս կողմը բանակցություններ չեն վարում հանուն բանակցությունների, և որ բանակցությունները կունենան զգալի արդյունքներ»:
Հիշեցնենք, որ Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններն անցկացվելու են հոկտեմբերի 15-16-ին: