
Սթիվեն Սիգալը Ռուսաստանում կվաճառի իր անվամբ զենքը

Հոլիվուդյան ճանաչված դերասան Սթիվեն Սիգալը դարձել է ռուսաստանյան զինագործական ընկերության պաշտոնական դեմքը։ Նա Մոսկվա է ժամանել՝ նոր հրացանը ներկայացնելու համար, որը կրելու է իր անունը։
Սիգալը հրաձգությամբ տարվել է դեռ բանակում ծառայելու ժամանակ։ Նրա խոսքով, դա իր համար ոչ թե հոբբի է, այլ մանիա։
«Իմ հավաքածուում տոննաներով, հազարավոր ատրճանակներ կան, – LifeNews-ի թղթակցին պատմել է Սիգալը,- Ես իրոք ոգևորված եմ, որ մենք կարող ենք պատրաստել ամենացնցող հեռահար նշանակության հրացաններից մեկը»։
Սիգալի անվան 10.4մմ տրամաչափի հրացանը սպորտային է։ Այն պետք է աչքի ընկնի բարձր դիպուկությամբ, պարզ մեխանիզմով և 2.5կմ հեռավորության վրա թիրախը խոցելու հնարավորությամբ։
Նախագծողների խոսքով՝ հրացանն իր տեսակի մեջ եզակի է լինելու։ Ամենամոտ մրցակիցը Barret M82-ն է, որի խոցման հեռավորությունը 2կմ է։ Այն ծանր է, և արժե մո 9 հազար դոլար։ Թե որքան կարժենա Սիգալի հրացանը, դեռ հայտնի չէ, սակայն արտադրողները խոստանում են ցուցադրել այն 2 ամսից։