Բաժիններ՝

Բանկերը գնել են 70 միլիոն, վաճառել 90 միլիոն դոլար

2013թ-ի հոկտեմբերի 7-11-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,419,209 ԱՄՆ դոլար 405.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 90,824,312 ԱՄՆ դոլար 407.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,942,346 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,359,635 EUR 548.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 11,578,425 EUR 552.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 836,404,159 ՌԴ ռուբլի 12.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 100,336,050 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս