Իլհամ Ալիևը խոստացել է վերընտրվելուց հետո առաջինն այցելել Անկարա
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երեկվա ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրված Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում գտնվող թուրք դիտորդների պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գլխավոր քարտուղար Հալուք Իփեքը:
Հանդիպման ժամանակ Ալիևը հիշեցրել է, որ երեկվա ընտրություններից հետո իրեն առաջինը շնորհավորել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը.
«Դա վկայում է մեր երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Իմ առաջին արտասահմանյան պաշտոնական այցը կատարելու եմ հենց Թուրքիա: Դեռ շատ անելիքներ ունենք: Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն այսօր էական է աշխարհի համար»:



