Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի տեսնում ռազմական ճանապարհով Սիրիական հակամարտության կարգավորման հեռանկար. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի տեսնում ռազմական ճանապարհով Սիրիական հակամարտության կարգավորման հեռանկար և բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել բռնությունն ու սկսել քաղաքական բանակցություններ.

«Սիրիայի կառավարությունը և երկրում գործող բոլոր ուժերը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերեն այդ երկրում գործող ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության տեսուչներին:

ՆԱՏՕ-ին խորապես անհանգստացնում է մարտերի շարունակումը, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ: Հուսով եմ, որ շուտով կկայանա Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման միջազգային կոնֆերանսը»:

Ռասմուսենը չի մեկնաբանել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի այն հայտարարությունը, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունները չեն եղել արդյունավետ: Փոխարենը նա հայտարարել է, որ Աֆղանստանում իրականացված բազմամյա գործողությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, ինչն անկարելի է հերքել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031