Բաժիններ՝

Կնոջը դանակահարած ամուսնուն ձերբակալեցին

Ինչպեստեղեկացրել էինք՝  հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի:

Ժամը 19.55-ին շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Լևոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ և դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:

Լևոն Ա.-ն նույն օրն ինքնակամ ներկայացել է բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

Լևոն Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031