Բաժիններ՝

Վանաձորում ամուսինը դանկահարել է կնոջը

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Երեկոյան Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Սիրանուշ Աղաբեկյանը՝ ականջի և պարանոցի մասում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքների հետևանքով: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի «Երեք խոզուկներ» «քյաբաբնոց»-ի մոտից: Ու արդեն նշված վայր մեկնած Բազումի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է , որ Ս. Աղաբեկյանին դանակով հարվածել է ամուսինը՝ 57-ամյա Լևոն Աղաբեկյանը: Թե ինչն է եղել ամուսնու կողմից կնոջը դանակահարելու դրդապատճառը, կպարզվի քննության ընթացքում, սակայն ըստ տեղեկությունների, պատճառը եղել է խանդը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031