Բաժիններ՝

Կահիրեի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը երեկ հարկադրված է եղել կիրառել արցունքաբեր գազ՝ ցրելու համար Կահիրեում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ակցիան կազմակերպվել է «Մասպերոյի իրադարձությունների» երկրորդ տարելիցի կապակցությամբ: 2011 թվականի հոկտեմբերի 9-ին Կահիրեում գտնվող Պետական հեռուստատեսության շենքի մոտ գրանցված բախումներում զոհվել էր 25 մարդ (17 քրիստոնյա և 8 զինծառայող):

Երեկ այդ վայրում բողոքի ակցիա էին կազմակերպել զոհվածների հարազատները՝ հարգելու համար նրանց հիշատակը: Ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ երթի մասնակիցները փորձել են մուտք գործել մոտակայքում գտնվող «Թահրիր» հրապարակ:

Երբ նրանք ընդհուպ մոտեցել են այդտեղ գտնվող Եգիպտական թանգարանին, ոստիկաններն ու զինծառայողները, որոնք նախապես օղակել էին կենտրոնական հրապարակը, ցուցարարներին նախազգուշացրել են, որ թույլ չեն մուտք գործել հրապարակ:

Սակայն դա որևէ ազդեցություն չի գործել ամբոխի վրա, որն էլ գրոհել է ոստիկանների կառուցած բարիկադների վրա, ինչից հետո էլ գործի է դրվել արցունքաբեր գազը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031