Բաժիններ՝

Հայ երիտասարդների ստեղծած համակարգչային խաղերը (տեսանյութ)

Հատկապես վերջին տարիներին hայ երիտասարդները փորձում են համակարգչային խաղերի աշխարհում իրենց տեղն ունենալ: Նրանք ստեղծում են ամենատարբեր խաղերը, ու իրենց ստեղծած համակարգչային ու բջջային խաղերը ներկայացնում են «Բաց Խաղ» առաջնությանը: Դրանցից մի քանիսն առաջնության մասնակիցները ներկայացրել էին հոկտեմբերի 4-6-ը` «ԴիջիԹեք» ցուցահանդեսի այցելուներին: 168.am-ը զրուցել է խաղ ստեղծող հայ երիտասարդների հետ:

Այսպես, My Heart’s Journey կոչվող խաղի հեղինակ Տիգրան Նիկսալյանը տարբեր խաղեր է ստեղծել, որոնք փորձում է էլ ավելի կատարելագործել: Նա ցուցահանդեսին ներկայացնում էր իր ամենամեծ խաղը, որն ունի 10 «աշխարհ», որոնցից յուրաքանչյուրն ունի իր թշնամիներն ու փորձությունները, որոնք պետք է հաղթահարել: Տիգրան Նիկսալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղը ստեղծել է 3 ամսվա ընթացքում, որը նախատեսված է հետագայում Facebook սոցիալական ցանցում կիրառելու համար:

Նարինե Եղիազարյանը, ով հանդիսանում է Nako Games խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերության հիմնադիրը, մեզ ներկայացրեց արքայադստեր հետ տորթեր ձևավորելու համար նախատեսված խաղը, որի գրաֆիկ դիզայները հենց ինքն է: Թիմը հատուկ ուշադրություն է դարձրել գունային լուծումներին ու բազմաթիվ հնարավորությունների ընձեռնմանը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ճաշակին համապատասխան տորթ պատրաստել: Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է սոցիալական ցանցերի միջոցով տորթն ուղարկել ցանկացած մեկին և շնորհավորել, օրինակ,  նրա ծննդյան տոնը:

TIM- tort sarqox xaxi

Կարդացեք նաև

Վաղինակ Սրապյանը ցուցահանդեսին ներկայացել էր իր՝ Wingsuit infinity Flyer խաղով. դա նրա առաջին անհատական խաղն է, որի ստեղծումը տևել է մոտ 2 ամիս: «Infinity (անսահմանություն) բառն այստեղ պատահական չէ, այն թռչելու անվերջ ու անսահման հնարավորություններ է տալիս»,- ասաց Վ. Սրապյանը:

Vaxinak Srapyan

Ալեն Աֆրիկյանը ներկայանում էր Կոկա-կոլայի խցանի մասին իր ստեղծած խաղով. տարբեր փորձություններ անցնելով՝ պետք է հաղթահարել այն և հասնել շշին:

Alen Afrikyan

«Ամբողջ խաղը տեղի է ունենում կոլայի ապարատի մեջ: Խցանը դատարկ շշից պետք է հասնի արդեն լցված շշին: Coca Game՝ այսպես եմ ես այն անվանել»,- ասաց Ա. Աֆրիկյանը` նշելով, որ ինքը Կոկա-կոլա շատ է սիրում և այդպես որոշեց ստեղծել խաղ`Կոկա-կոլայի խցանի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս