Բաժիններ՝

Բութ, կոշտ առարկաներիով վնասվածքներ է պատճառել Սլավիկին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով իրենց մոտ ստացիոնար բուժման է տեղափոխվել 1983 թ. ծնված Սլավիկ Խ.-ն /տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ/, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 14-ին, Շահումյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:

Հոկտեմբերի 7-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, համաձայն որի` Սլավիկ Խ.-ի ստորին ծնոտի ձախ անկյան առանց տեղաշարժի կոտրվածքը, աջ նախաբազուկ-դաստակային և աջ արմնկային հոդերի շրջանի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաների ներգործության հետևանքով, և հնարավոր չէ դրանց առաջացումը նշված հանգամանքներում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սլավիկ Խ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս