
Տեղաբաշխվել են կես միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5206A148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 984 մլն դրամ, որից մրցակցային` 935 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 49 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 712 226 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1374 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1835 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն: