
Կարապետյանը դիմավորելու է Փոստանջյանին. Որպես նախկին քաղբանտարկյալ, որպես տղամարդ պետք է լինեմ այնտեղ

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես վաղը երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու եմ Զարուհի Փոստանջյանին: Քաղաքական շատ հարցերում համաձայն չլինելով նրա հետ, ես գտնում եմ, որ որպես ընդդիմադիր, որպես նախկին քաղբանտարկյալ, որպես տղամարդ պետք է լինեմ այնտեղ: Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք Զարուհին, «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեր համար»: