
Ավտովթար Եղվարդի խճուղում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.01-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 55 ZZ 155, «ՎԱԶ 2106» մակնիշի 61 LS 814 և «ՎԱԶ 2106» 26 SO 660 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Տուժածներ չկան: