Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում և տեղեկացնում է (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:

Ճանապարհային ոստիկանություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031