Բաժիններ՝

«Նախկին մինիստրն ուզում է ԳՄ նախագահ դառնալ»

Ո՞վ է լինելու գրողների միության հաջորդ նախագահը: «Բոլորը ծխամորճերով փորձում են ներխուժել Գրողների միություն»,- անհանգստանում է բանաստեղծ Արտեմ Հարությունյանը։ Այս մասին գրում է a1plus.am-ը։

«Ես շատ կուզեի, որ գրողների միությունը ազատվեր ինքնաբավությունից: Պետք չէ այն դիտարկել որպես հասարակական կազմակերպություն, քանի որ այն ստեղծագործական միություն է»,-կարծում է գրականագետ Սուրեն Աբրահամյանը:

«Սոսկալի «լավ» ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնց մեծ մասն ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ»,-ասաց Արտեմ Հարությունյանը։

«Մի մինիստր կար, որը ատրճանակով ծեծեց մի բոմժատիպ էլեկտրիկի, հիմա ուզում է դառնալ նախագահ, միջակ գրող է: Ծխամորճով է ման գալիս հիմա, փչում է ծուխը տիեզերքի դեմքին,- բանախոսը նկատի ունի մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանին:- Մյուսն էլ Դավիթ Մուրադյանն է, ով ոնց որ երկնային տեգ լինի ուղղված երկնքին և գրողների միությանը։ Ռազմիկ Դավոյանը կործանեց գրողների միությունը, վերջին քսան տարում ոչինչ չի գրում: Բոլորը ծխամորճերով փորձում են ներխուժել Գրողների միություն»,- ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ պոետիկ ոճով։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս