Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյան. Հ. Աբրահամյանը արդեն մեկ անգամ ինձ փորձել էր հանել պատվիրակների կազմից

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հ. Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, եւ որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի:

Այս մասին ԳԱԼԱ-ին  Ստրասբուրգից փոխանցել է  Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:

Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է… Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք… Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:

Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր եւ կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»,-ասաց Զ. Փոստանջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս