Բաժիններ՝

Վենեսուելան այսուհետ կկործանի նարկոմաֆիայի ինքնաթիռները. Նիկոլաս Մադուրո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում ուժի մեջ է մտել այն օրենքը, որը թույլ է տալիս կործանել երկրի տարածքի վրայով թռչող նարկոմաֆիայի ինքնաթիռները: Այս մասին երեկ զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն.

«Թող միջազգային նարկոմաֆիան իմանա, որ այս պահից սկսած՝ յուրաքանչյուր ինքնաթիռ, որը Վենեսուելայի օդային տիրույթ կմտնի թմրանյութեր փոխադրելու համար, պետք է հրամանի համաձայն վայրէջք կատարի կամ էլ կկործանվի մեր կործանիչների կողմից»:

Օրինագծի մշակումը մեկնարկել է դեռևս Մադուրոյի նախորդի՝ Ուգո Չավեսի ժամանակ: Վենեսուելայի Ազգային ասամբլեան նախորդ տարվա մայիսին միաձայն հավանության է արժանացրել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031