
Մեկնարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի ու ոչ ռազմական բեռների՝ Ադրբեջանի տարածքով տարանցման գործընթացը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի ու ոչ ռազմական բեռների՝ Ադրբեջանի տարածքով տարանցման գործընթացը: Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինս ընդգծել է, որ զորքերի ու ոչ ռազմական բեռների տարանցման հարցում Ադրբեջանը խաղում է հիմնական դերը. «Ադրբեջանը փոխաբեռնման գլխավոր կետերից մեկն է: Մենք ակնկալում ենք, որ բեռների տարանցումը կտևի մի քանի տարի»: