Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը խիստ քննադատության է ենթարկել երկրի լրատվամիջոցներին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 2-ին խիստ քննադատության է ենթարկել վրացական լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, տալիս են չճշտված  տեղեկություններ եւ «միակողմանի» են վարում հեռուստատեսային ծրագրերը, հաղորդում է «Грузия Online»-ը:

«ԶԼՄ-ները պետք է կատարեն հասարակության պատվերը եւ պետք է մտածեն հասարակությանը ներկայացնել այն, ինչ նրան է հետաքրքրում եւ այն ձեւով, որը նրան է հետաքրքիր»,-ասել է նա:

Նա մասնավորապես դժգոհություն է հայտնել Վրաստանի նոր կառավարաթյան գործունեությունը լուսաբանելու եղանակից: «Բնականաբար, իշխանության նկատմամբ քննադատությունն ու վերահսկողությունը  ԶԼՄ-ների գործառույթների մեջ է մտնում, բայց չպետք է պատասխան պահանջել միայն իշխանություններից եւ պատասխան չտալ սեփական գործողությունների ու արտահայտությունների համար», -հայտարարել է նա` ավելացնելով, որ չպետք է կարծել, որ «կարող ենք ասել ամեն ինչ` ինչ ցանկանաք եւ առանց փաստարկների»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս