![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը մշակել է ՀՕՊ-ի նոր համակարգ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/download21.jpg)
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը մշակել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ազգային նոր համակարգ: Այն ունակ է նպատակակետից շեղել և ոչնչացնել հակառադարային հրթիռները: Այս մասին հայտարարել է «Հաթամ ալ-Անբիա» ՀՕՊ-ի բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին:
Վերջինիս խոսքերով՝ իրանցի մասնագետներն արդեն իսկ իրականացրել են «Յավար» ՀՕՊ-ի համակարգի ստեղծման նախագածի գիտատեխնիկաական ու տեխնոլոգիական փուլը: Գեներալը մանրամասնել է, որ առաջին փուլում ստեղծվել է ռադարը, ինչից հետո՝ հրթիռային համակարգը: