Բաժիններ՝

Լրացուցիչ գումար՝ ավանդների փոխհատուցման համար

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում ընդունել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունվարի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թ. փոխհատուցում տրամադրելու, 2013 թ. պետբյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու որոշում: 2006 թվականին հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաև 2013 թվականին և ցուցակն սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 և ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց` մինչև 1993 թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս