
Պակիստանում երկրաշարժի զոհերի քանակը հասել է 515-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի Պակիստանի հարավ-արևմտյան հատվածում ընկած Բելուջիստան նահանգում գրանցված ուժգին երկրաշարժի զոհերի քանակը հասել է 515-ի: Սրանից առաջ հաղորդվում էր ավելի քան 400 զոհի մասին: Ավերվել կամ լրջորեն վնասվել է մոտ 20.000 շինություն:
Հարյուրավոր մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկները հակյտարարել են, որ հիվանդանոցներում տեղ չկա՝ այդչափ վիրավոր ընդունելու համար: Պակիստանյան բանակն ուղղաթիռներով նրանց տեղափոխում է հարևան շրջաններ:
Հիշեցնենք, որ այդ երկրաշարժի արդյունքում Արաբական ծովում գոյացել էր փոքրի կղզի: