Բաժիններ՝

Երկրաշարժից հետո Արաբական ծովում կղզի է գոյացել

Պակիստանյան Geo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Արաբական ծովում՝ Պակիստանի ափերի մոտ, առաջացել է փոքր կղզի: Դա տեղի է ունեցել Պակիստանի հարավ-արևմտյան հատվածում ընկած Բելուջիստան նահանգում գրանցված 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում:

Բելուջիստանի իշխանությունները հայտնել են, որ կղզին ծովից վեր է խոյացել 6-12 մետր, նրա լայնությունը կազմում է մոտ 30 մետր: Կղզին գտնվում է պակիստանյան Գվադար նավահանգստից մոտ 90 մետր հեռավորության վրա:

Վերջին տվյալներով՝ Բելուջիստանում գրանցված այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Ավարան շրջանում ավերվել է տների առնվազն 30 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30