
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը կարիք ունի նոր անօդաչու թռչող սարքի

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկրի Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդին (TÜBİTAK) հանձնարարել է մշակել հետախուզական նոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) նախագիծը, որը նման կլինի ամերիկյան Global Hawk ԱԹՍ-ին:
TÜBİTAK-ը մտադիր է ստեղծել այնպիսի ԱԹՍ, որը կկարողանա առավել երկար մնալ օդում և կրել մոտ 500 կիլոգրամ օգտակար բեռ: Բացի այդ,նոր ԱԹՍ-ը կարող է լուսանկարել և լրտեսել այն տարածքները, որոնց վրայով թռչելիս կլինի նա: Ավելի վաղ MIT-ն իր համար հետախուզական տվյալներ էր հավաքում իսրայելական արտադրության Heron ԱԹՍ-երի և արբանյակների շնորհիվ: