Բաժիններ՝

Այսօր մեկնարկում են թուրք-վրացական համատեղ վարժանքները

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում են Թուրքիայի ու Վրաստանի զինված ուժերի Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների համատեղ վարժանքները:

Վարժանքներն անցկացվելու են թուրքական «Թյուրքգյոզու» և վրացական «Վալե» սահմանային անցակետերի միջև ընկած տարածքում: Համատեղ վարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 27-ը:

Վարժանքների անցկացման նպատակը երկու երկրների սահմանապահ զորքերի միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին պատրաստվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30