Բաժիններ՝

Ուժեղացվել է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուի թիկնազորը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին ուժեղացվել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թիկնազորը:

Մասնավորապես, ավելացվել է հասարակական հավաքների ժամանակ նրա թիկնապահների թվաքանակը: Դիտորդները կարծում են, որ Հասանլիի վերջին հանրային ելույթներից հետո աճել են նրա կյանքի նկատմամբ ռիսկերը:

Ադրբեջանում նախագահի թեկնածուների համար քարոզչական կամպանիան մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, այն ավարտվելու է հոկտեմբերի 8-ին ժամը 08.00-ին՝ նախագահական ընտրությունների մեկնարկից 24 ժամ առաջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջերին մահափորձ էր կատարվել Ջամիլ Հասանլիի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30