
Եգիպտոսում շարունակվում է «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների կալանավորման գործընթացը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում շարունակվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների կալանավորումը: Դա մասնավորապես վերաբերում է կազմակերպության քաղաքական ու կրոնական առաջնորդներին:
Նախօրեին ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կրոնական առաջնորդներից Սալահադդին Սուլթանին, ով հանդիսանում է նաև Մուսուլմանական գիտնականների համաշխարհային ասոցիացիայի անդամ:
Բացի այդ, կալանավորվել է նաև Եգիպտոսի տեղական զարգացման նախկին նախարար Ալի Բիշրը: Նշվում է, որ վերջինս կազմակերպել և գլխավորել է Մուրսիի պաշտպանության օգտին բազմաթիվ ցույցեր:
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների կալանավորման գործընթացը մեկնարկել է հուլիսի սկզբին Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցության մեջ, ով մեղադրվում է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու և 2011 թվականին բանտից փախուստի դիմելու մեջ: