Բաժիններ՝

Ծաղրերգուն Սաակաշվիլիի ձայնով հեռախոսազրույցներ է ունեցել վրացի նախարարների հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ծաղրերգու (պարոդիա գրող) Կարտլոս Նատրոշվիլին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունից հեռախոսով խոսել է կառավարության մի շարք անդամների հետ: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Փախստականների հարցերով նախկին նախարար Կոբա Սուբելիանին:

Նատրոշվիլիի զոհերն են դարձել Շրջակա միջավայրի պահպանման նախարար Խաթունա Գոգալաձեն, Տարածաշրջանային զարգացման նախարար Դավիթ Նարմանիան, Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլի Կբիլաշվիլին և Փախստականների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն:

Նատրոշվիլին նրանց մի մասին հրավիրել է մամուլի ասուլիսի, իսկ մյուսներին՝ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը: Սուբելիանին հաղորդել է, որ Գոգալաձեն հրաժարվել է հրավերից՝ դա պատճառաբանելով նրանով, որ իր երեխաները գտնվում են քաղաքից դուրս և ընդգծելով, որ այդ հրավերը մեծ պատիվ է իր համար:

Նարմանիան իր հերթին Նատրոշվիլիի (իր գիտենալով՝ Սաակաշվիլիի) հետ հեռախոսազրույցում հաշվետվություն է ներկայացրել, թե երբ և որչափ ասֆալտապատման աշխատանքներ են պլանավորված: Սուբելիանիի խոսքերով՝ իրեն փոխարինող Դարախվելիձեն պատճառաբանել է, թե լավ չի լսվում հեռախոսով և անջատել է հեռախոսը:

Կբիլաշվիլին էլ հայտնել է, թե նրա դեմ քրեական գործ չի հարուցվել (ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Սաակաշվիլիին): Սաակաշվիլին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այս ամենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս