Բաժիններ՝

Կահիրեի մետրոպոլիտենում ռումբեր են հայտնաբերվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի մետրոպոլիտենում այսօր հայտնաբերվել է երկու ռումբ: Դրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի հարավային հատվածում գտնվող կայարաններից մեկում:

Reuters գործակալության պնդմամբ՝ ռումբերը հայտնաբերվել են Կահիրեի հյուսիս-արևելյան հատվածում՝ Helmeyet el-Zaytoun կայարանում: Այս մասին հայտնել են իշխանությունների անանուն ներկայացուցիչները: Իրավապահ մարմինները կաասեցրել են մի շարք ուղղություններով երթևեկությունը:

Դրանից հետո մասնագետները սկսել են զննել մյուս գծերը և կայարանները՝ համոզվելու համար, որ չկան այլ ռումբեր ևս: Սակրավորներին արդեն իսկ հաջողվել է վնասազերծել հայտնաբերած ռումբերը: Խոսքը գնում է երկու պարզունակ պայթուցիկ սարքերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30