Իրանը պետք է ճկունություն ցուցաբերի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում. Կրեմլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ունեն հաջողության հասնելու հնարավորություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Վերջինս ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Թեհրանը ցուցաբերի ճկունություն, իսկ «Վեցյակը» արձագանքի այն դրական քայլերին, որոնք ակնկալվում են Իրանից: Ուշակովը հավելել է, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Իրանի միջուկային ծրագրի հարցը ռազմական ճանապարհով լուծելը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Ուշակովը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արհեստածին ընդմիջումների բացակայությունը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը կլինի դինամիկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30