Բաժիններ՝

Լոռիում հորն սպանելու կասկածանքով ձերբակալված տղային կալանավորել են (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Ուռուտ գյուղում տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ամբողջ մարզը: 168.am-ն այցելել է Ուռուտ համայնք, զրուցել բնակիչների ու գործը քննող քննիչի հետ:

Մեզ հետ զրույցում համագյուղացիների մի մասը նշեց, որ 1982թ. ծնված Վանիկ Ջուլհակյանը, ով ձերբակալվել է հարազատ հորը սպանելու կասկածանքով, հաճախ է եղել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ձայներ նրանց բնակարանից ևս հաճախ են լսվել: Նրա՝ հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքից, գյուղում տեղյակ չեն, ասում են չէր աշխատում, 2 ամիս առաջ էր վերադարձել գյուղ, ՌԴ-ում էր գտնվում՝ քրոջ մոտ: Դատարանը Սամվել Ջուլհակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը,  սեպտեմբերի 4-ին, ժամը 22.20-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 1965 թ. ծնված Սամվել  Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով: Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի  բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1982  թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը  ձերբակալված է: Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս