Բաժիններ՝

Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում հողերը չեն մշակում, բայց հարկերը պարտավոր են վճարել

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Սարալանջ համայնքը 235 բնակիչ ունի: Բնակչության այս փոքր թիվ ունեցող համայնքում, սակայն, խնդիրները շատ են:  Գյուղապետ Ռոբերտ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Արտագաթ համայնքից ևս կա, պատճառն, ըստ գյուղապետի՝ դարձյալ աշխատանքի բացակայությունն է. «Մարդիկ աշխատեղ չունեն, որ աշխատեն, փող վաստակեն, դրա համար էլ գնում են»,- ասաց նա:

Սարալանջում խնդիրները շատ են. ոռոգման ջրի ու համայնքային կենտրոնի բացակայությունը, գիշերային լոսավորության ու ներհամայնքային ճանապարհների անբարեկարգ լինելը գյուղապետը դասում է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում:

Հողագործությամբ Սարալանջում չեն զբաղվում՝ հողերը բերրի չեն. «Վար ու ցանք մեր մոտ չենք անում, հողերը բերրի չեն«,- ասաց նա: Միևնույն ժամանակ, սակայն, գյուղացին ստիպված վճարում է հողի հարկը. «Բա եթե սեփականաշնորհել են հողերը, պետք է վճարեն, բա ի՞նչ պետք է անեն»,- ասում է գյուղապետը: Ու չնայած այս ամենին, համայնքում լուրջ խնդիր է նաև սեփական եկամուտների հավաքագրումը: Այս պահի դրությամբ՝ հավաքագրվել է նախատեսվածի միայն 50 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս