
Ուղևորները դուրս են թռել ավտոմեքենայից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142» միկրոավտոբուսը կայանելով Երևան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ և ուղևորներ՝ 1974 թ. ծնված Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 2003 թ. ծնված Արամ Բ.-ն և 1955 թ. ծնված Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից և ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: