Բաժիններ՝

Խորովածի փառատոնին 3 կտոր միսն արժեր 1000-2000 դրամ (լուսանկարներ)

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցած՝ ավանդական դարձած խորովածի փառատոնին մասնակցում էր շուրջ 30 մասնակից, որոնք ներկայացրել էին հին ժամանակներից մինչ օրս՝ ձևափոխված ու նորացված խորովածը: Փառատոնին ներկա էին տեղական ու մարզային մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ,  ինչպես նաև  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նախորդ տարիների համեմատ, սակայն, այս տարի փառատոնին քիչ հյուրեր էին ներկա: Հիշեցնենք, որ  նախորդ տարիների փառատոներին ակտիվ մասնակցություն ուներ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը՝ որպես ժողովրդական տոնախմբությունների կազմկոմիտեի նախագահ: Իսկ փառատոնի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն է:

Խորովածի անուշ հոտ, բարձր երաժշտություն, ուրախ տրամադրություն մարզի հեռավոր Ախթալա քաղաքում: Սակայն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ախթալայում մարզի սոցիալապես անապահով մարդիկ, հատկապես ախթալեցի փոքրիկները չկարողացան ճաշակել անուշահամ խորովածը: Իսկ խորովածի մեկ բաժինը, որը բաղկացած էր երեք փոքրիկ կտոր մսից, արժեր 1000-2000 դրամ, որ, ըստ տեղացիների, բավական թանկ է: Ընդհանուր առմամբ մոտ 30 խոհարարներ ավելի քան 400 կգ տարբեր կենդանիների մսից պատրաստել էին խորովածի ամենատարբեր տեսակներ, ծախսվել էր 1 մլն  800 000 դրամ: Նշենք, որ միջոցառման ավարտին Ախթալա քաղաքը հռչակվել է խորովածի համաշխարհային մայրաքաղաք:

xorovac-Axtala4

Կարդացեք նաև

xorovac-Axtala09

xorovac-Axtala9

xorovac-Axtala5

xorovac-Axtala3

xorovac-Axtala7

xorovac-Axtala6

Ֆոտոշարքը՝ Էդվարդ Արզումանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30