
Ադրբեջանը հաջորդ տարի համատեղ վարժանքներ է անցկացնելու Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ`Ադրբեջանը հաջորդ տարի համատեղ վարժանքներ է անցկացնելու ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի միջազգային բաժնի պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը: Վերջինիս խոսքերով` հաջորդ տարի պլանավորված են նաև առանձին թուրք-ադրբեջանական զորավարժություններ:
Նաջաֆովն ընդգծել է, որ ադրբեջանցի զինվորականները (հրահանգիչներ) Աֆղանստանում մնալու են նաև 2014 թվականից հետո` աֆղանական բանակին օգնելու համար: Նա չի բացառել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Աֆղանստան ուղարկել հավելյալ ուժեր, սակայն այդ հարցը դեռ գտնվում է քննարկման փուլում: