
ԵՊՀ դասախոս. «Իսկ բարձրագույն կրթությունն այն ապրա՞նքն է, որ պարտադիր է բոլորի համար» (տեսանյութ)

«Ինձ համար զարմանալի է, որ մեծ աժիոտաժ է այս ոչ առաջին անհրաժեշտության ապրանքի գնի փոփոխության շուրջ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Դումանյանը` խոսելով բուհերում ուսման վարձավճարների բարձրացման մասին:
Ըստ Վ. Դումանյանի` երբ գազը, հոսանքը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքները թանկանում են, «ավտոմատ» վարձավճարների պրոբլեմն ավելի է սրվում:
«Մենք շատ լավ գիտենք՝ ուսման վարձը բարձրացնում ենք, որովհետև մեր դասախոսական կազմը ունի սոցիալական լուրջ խնդիրներ, բայց այդ խնդիրը ունի նաև մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, մասնավորապես և ուսանողները ,որոնց մեջ նաև մեր երեխաներն են»,- ասաց Վ. Դումանյանը` նշելով, որ դրանք վճարելու համար պետք է համապատասխան, պատկան մարմինները մտածեն` տարբեր տիպի սոցիալական փաթեթների միջոցով փորձեն հարցին լուծում տալ:
Մանրամասները` տեսանյութում:
Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ. Դումանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի վաղվա համարում: