
Իտալական դատարանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նկատմամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիան միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի «օրենքով գող» 38-ամյա Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) նկատմամբ: Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է Ինտերպոլի պաշտոնական կայքում:
Ջանիևը մեղադրվում է կազմակերպված հանցավորության, սեփականության բռնի խլման, կաշառակերության, «կեղտոտ փողերի լվացման» և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ: Դրա հետ կապված՝ իտալական դատարանը որոշել է կալանքի տակ առնել Ջանիևին և տվյալ հարցով դիմել է Ինտերպոլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե «օրենքով գողերը» Ջանիևին վերացնելը գնահատել են 5 միլիոն դոլար: