
ԱՄՆ-ից փորձեր են ձեռնարկվում Սոչիում օլիմպիական խաղերի անցկացումը վարկաբեկելու ուղղությամբ. Պուտին

«Առաջին հեռուստաալիքին» ու Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փորձեր են ձեռնարկվում, այդ թվում նաև ԱՄՆ-ից, վարկաբեկելու համար Սոչիում օլիմպիական խաղերի անցկացումը.
«Մենք տեսնում ենք, որ փորձեր են ձեռնարկվում՝ ինչ որ կերպ վարկաբեկելու համար Օլիմպիական խաղերի ապագա անցկացումը, այդ թվում նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների ցուցանիշով: Դժբախտաբար, մենք այդպիսի փորձեր տեսնում ենք նաև ԱՄՆ-ից:
Մեզ մոտ ոչ մի կերպ չեն խաթարվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները: Նրանք բացարձակապես լիարժեք և հավասար իրավունքներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիներ են»:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ավելի կլինի զայրանալու փոխարեն զինվել համբերությամբ ու աշխատել հարցերի լուծման ուղղությամբ, ինչը բարդ աշխատանք է.
«Մենք հասկանում ենք, որ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված որոշակի զայրույթ է առաջանում ամերիկյան վարչակազմի մոտ: Սակայն ոչինչ չես անի դրա հետ: Ես կարծում եմ, որ իրականում ավելի լավ կլիներ, ոչ թե զայրանալ, այլ համատեղ զինվել համբերությամբ ու աշխատել հարցերի լուծման ուղիների փնտրտուքի ուղղությամբ»: