Նախորդ տարի բրիտանական խորհրդարանի շենքում գրանցվել է պոռնոգրաֆիկ կայքեր մուտք գործելու ավելի քան 300.000 փորձ
Huffington Post UK պորտալի փոխանցմամբ՝ նախորդ տարի բրիտանական խորհրդարանի շենքում գրանցվել է պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր մուտք գործելու ավելի քան 300.000 փորձ: Այս տեղեկատվությունը պորտալին տրամադրել է Համայնքների պալատը (ստորին պալատ):
Նման փորձեր ձեռնարկել են թե՛ խորհրդարանի սովորական աշխատակիցները, թե՛ պատգամավորներն ու նրանց օգնականները: Ընդ որում, այդ կայքեր մուտք գործելու հաճախականությունը տարբեր ամիսներին եղել է խիստ տարբեր, գագաթնակետը գրանցվել է նախորդ տարվա նոյեմբերին՝ 114.844 փորձ և ապրիլին՝ 55.552 փորձ: Մինչդեռ փետրվարին ձեռնարկվել է ընդամենը 15 փորձ, իսկ հունիսին՝ 397 փորձ:
Ընդհանուր առմամբ, Վեսթմինսթերյան պալատի շենքում աշխատում է մոտ 5000 մարդ: