Մարկ Սաղաթելյանն այսօր կդառնար 42 տարեկան
Սեպտեմբերի 1-ին հաղորդավար Մարկ Սաղաթելյանը կդառնար 42 տարեկան:
Մարկը պատրաստվում էր նշել տարեդարձը, քանի որ մեկ տարի առաջ Գրիգոր Նազարյանի վթարի ենթարկվելուց և մոտ երկուսուկես ամիս անկողնուն գամված լինելուց հետո սկսել էր վերագնահատել կյանքը: Սեպտեմբերի 1-ին էլ պատրաստվում էր նշել իր վերածնունդը…:
Մարկ Սաղաթելյանը մահացավ մեկ ամիս առաջ` հուլիսի 31-ին: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:
«Երեւանը լքում եմ ծանր սրտով, բայց ես դեռ կվերադառնամ…»: Սա նրա Facebook-յան վերջին գրառումներից էր: