Բաժիններ՝

Անհրաժեշտ է առաջարկել այլընտրանային մեխանիզմներ Սիրիայում. Սերժ Թանկյան

Եթե ԱՄՆ-ը իսկապես ցանկանում է օգնել, օդից սահմանափակ հարվածների փոխարեն, որոնք չեն փոխելու ուժերի հարաբերակցությունը Սիրիայում, անհրաժեշտ է առաջարկել ՄԱԿ-ի ինչ-որ խաղաղարար ուժեր, որոնք վերջ կդնեն քաղաքացիական պատերազմին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, հաղորդում է news.am-ը:

Նա հիշեցրել է, որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում 100 հազար զոհեր եւ միլիոնավոր տեղահանվածներ է արժեցել: Թանկյանի խոսքով, անհրաժեշտ է անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանել, ինչը, իր հերթին, կհանգեցնի բանակցությունների կառավարության եւ ապստամբների միջեւ:

«Ես կարծում եմ՝ ռուսներն ու չինացիները կմիանան աշխատանքին, հատկապես որպես օդից հարվածների այլընտրանք: Հենց քաղաքացիական պատերազմն ավարտվի, հեշտ կլինի գտնել մեղավորներին, որոնք խախտել են միջազգային օրենքներն ու կոնվենցիաները, նրանց պատասխանատվության ենթարկելու, նախընտրելի է՝ Միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է Թանկյանը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մեկնաբանել են իր նախորդ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս