Բաժիններ՝

Հայազգի «օրենքով գող» Արտյոմ Լիպեցկուն տեղավորել են հակառակորդ հեղինակության հետ նույն խցում

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախորդ շաբաթ Օդինցովոյի շրջանային դատարանը երկարաձգել է 38-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեի (Ջեմո) պատժաչափը։ Նա ձերբակալվել էր այս տարվա ապրիլին՝ ապօրինի թմրամիջոցներ և զենք-զինամթերք պահելու մեղադրանքով։ Ըստ լուրերի՝ նա արդեն պատրաստվում էր ազատություն ստանալ, և դատարանի վճիռը նրան չի գոհացրել։

Մյուս կողմից, ըստ «Прайм Крайм»-ի, Ջեմոն ձանձրանալու ժամանակ չի ունենա։ Բանն այն է, որ կաշիրյան մեկուսարանի նրա խցում տեղավորել են 33-ամյա «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանին (Արտյոմ Լիպեցկի)։ Վերջինս ձերբակալվել է օգոստոսի 9-ին։ Լիպեցկին մեղադրվում է Չապլիգին քաղաքի «նայող» Սաշա Աբբասի սպանությունը կազմակերպելու մեջ։

Ինչպես հայտնի է, Ջեմոն և Արտյոմը պատկանում են հակամարտող գողական խմբավորումների։ Երկուսն էլ բանտում նստելու մեծ փորձառություն չունեն։ Սակայն Ջեմոյի «ստաժն» ավելի մեծ է քան Արտյոմինը, որը «օրենքով գող» է ճանաչվել անցյալ տարվա ամռանը։ Բոլորը հիշում են, թե Ջեմոն ինչպես  կարողացավ «դավանափոխ» անել Մախո Դարչիևին և ստիպել «դեդական» կլանի հեղինակությունններին 1.5 ամսվա ընդմիջմամբ նրա վերաբերյալ միմյանց հակասող երկու գրություն (прогон) տարածել։ Առաջինով հաստատվում էր Դարչիևի գողական կարգավիճակը, երկրորդով՝ նա զրկվում էր «օրենքով գողի» կոչումից։ Այնպես որ, ոմանց կարծիքով, Արտյոմ Լիպեցկու համար հեշտ չի լինելու՝ մանավանդ հաշվի առնելով նրան առաջադրված մեղադրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս