
Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ տեղակայված Patriot համակարգերը պաշտպանել է 5 մետր բարձրությամբ պատով

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ կիրառվեց քիմիական զենք և Արևմտյան երկրները սկսեցին նախապատրաստվել Սիրիայի վրա հարձակում ձեռնարկելուն, Ժանդարմերիայի հրամանատարությունը 5 մետր բարձրությամբ պատ է կանգնեցրել Ադանայի նահանգի Սեյհան շրջանում գտնվող զորանոցում, ուր տեղակայված են Patriot զենիթա-հրթիռային համալիրները:
Այդ համակարգերը հունվարին տրամադրել է Նիդերլանդներրը՝ կապված Սիրիայից հնարավոր հրետակոծություններից Թուրքիայի անվտանգության ապահովման հետ: Պատը նույնպես կառուցվել է սիրիական կողմից հնարավոր հարձակումներից Patriot համակարգերը պաշտպանելու նպատակով:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Թուրքիային երկուական Patriot համակարգեր էին տրամադրել ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները: