Բաժիններ՝

Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կհանգեցնեն անցանկալի հետևանքների. Բժեզինսկի

Deutsche Welle-ին (DW) տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին մեկնաբանել է Սիրիայի դեմ Արևմուտքի՝ անխուսափելի թվացող հարվածին.

«Ես կարծում եմ, որ այդ միջոցները, եթե ձեռնարկվեն, պետք է լինեն ավելի լայն ռազմավարության մասնիկը: Հակառակ դեպքում դա կարող է լինել պատժիչ պատասխան: Բայց մի՞թե դա կլուծի խնդիրը: Արդյոք կա՞ խնդրի լուծման ռազմավարություն: Ի՞նչն է հանդիսանում տվյալ ռազմավարության մասնիկ, իսկ ի՞նչը՝ ոչ:

Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ իմ կարծիքով արժե լրջորեն խորհել՝ նախքան ռազմական գործողություններին դիմելը, որոնք հնարավոր է՝ լինի բարոյականորն արդարացի, սակայն ամենայն հավանականությամբ, կհանգեցնի անցանկալի հետևանքների:

Ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքը ցնցած խնդիրները չեն կարող լուծվել բացառապես ռազմական ուժի միջոցով և չպետք է բացառապես կախված լինեն արևմտյան երկրներից:
Ինձ ապշեցնում է, թե ինչ պատրաստությամբ են Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան քվեարկում ռազմական գործողությունների օգտին: Սակայն ես նաև հիշում եմ, որ այդ երկու երկրները հանդիսացել են տվյալ տարածաշրջանում նախկին իմպերալիստական գաղութարար երկրներ:

Երկու բառով ասած՝ նախ խնդիրը շատ ավելի լայն է Սիրիայից և չի կարելի դրան մոտենալ որպես մաքուր սիրիական խնդրի: Դա առաջին հերթին, իսկ երկրորդն այն է, որ բարոյական լուրջ հանցագործությունների, ինչպիսին որ քիմիական հարձակումն է, պատասխան գործողությունները պետք է լինեն ինչ-որ ավելի մեծ բանի մասնիկը և ոչ թե որպես պարզապես պատժիչ գործողություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս