
Սիրիայի ապստամբները լքում են Դամասկոսը՝ կապված Արևմուտքի հնարավոր հարձակման հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը իր ստորաբաժանումներն ու հիմնարկները դուրս է բերում Դամասկոսի կենտրոնական շրջաններից՝ կապված Արևմուտքի կողմից Սիրիային հնարավոր հարված հասցնելու հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել են Դամասկոսում եղած ընդդիմադիր աղբյուրները: Սիրիական ընդդիմության զրահատեխնիկան ու բեռնատար ռազմական տրանսպորտը լքում են Դամասկոսը: Մասնակիորեն Դամասկոսից տարհանվել է Սիրիայի գլխավոր շտաբի մի մասը, ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև ռազմական ղեկավարման բարձրագույն մարմինների այլ հիմնարկներ: