
Սաուդյան Արաբիայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության՝ կապված Սիրիայի հետ

Russia Today-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության՝ կապված Արևմտյան կոալիցիայի կողմից Սիրիա ներխուժելու նախապատրաստության հետ: Ավելի վաղ Էր Ռիյադը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ռազմական գործողության հարցում իր աջակցությունն էր հայտնել Վաշինգտոնին:
Սաուդյան ցամաքային զորքերի կառավարման կենտրոնը զորամասերին հրամայել է հաշվետվություններ ուղարկել դրանց մարտունակության մասին: Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի զինված ուժերը բաղկացած են 142.000 զինվորից ու սպայից:
Ցամաքային զորքերը, որոնցում ծառայում է 80.000 մարդ, հանդիսանում են զինված ուժերի հիմնական ու ամենաբազմամարդ զորատեսակը:
Ցամաքային զորքերն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 1000 տանկ, 400 ականանետ, 170 ինքնագնաց հրանոթ, «Շահին» տիպի 900 զենիթա-հրթիռային համալիր, ինչպես նաև ամերիկյան արտադրության Stinger և Red Eye շարժական զենիթա-հրթիռային համալիրներ: