
Եգիպտոսը Սուեզի ջրանցքը փակում է Սիրիա մեկնող ՆԱՏՕ-ի ռազմանավերի առջև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ժամանակավոր կառավարության Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ մտադիր է փակել Սուեզի ջրանցքը՝ Սիրիա մեկնող ՆԱՏՕ-ի ռազմանավերի ու տրանսպորտային նավերի անցման համար:
Սիսին ընդգծել է, որ Եգիպտոսը հավատարիմ է մնում Սիրիայի հետ դաշնակցային պայմանագրին և մտադիր չէ նպաստել տվյալ բարեկամական երկիր ՆԱՏՕ-ի ներխուժման նախապատրաստմանը. «Իրաքյան ու Լիբիական պատերազմների փորձը շատ բան է սովորեցրել եգիպտացիներին»: