
Ասադը կամիկաձե-օդաչուներ է պատրաստում հնարավոր հարձակման դեպքում

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ Դամասկոսի մոտ տեղակայված ՀՕՊ-ի զորքերի մի սպա հայտնել է, որ սիրիական բանակի ռազմաօդային ուժերը դիտարկում են Արևմուտքի հարձակման դեպքում ռազմական գործողություններում կամիկաձե (մահապարտ) օդաչուներ ներգրավվելու հարցը:
Սպայի խոսքերով՝ այս շաբաթ կամիկաձե դառնալու տակ իր ստորագրությունն է դրել 13 օդաչու. «Եթե ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զորքերն արձակեն մեկ հրթիռ, մենք կապատասխանենք 3 կամ 4 հրթիռով, իսկ եթե նրանց ինքնաթիռները հայտնվեն մեր երկնքում, ապա նրանք կհայտնեն դժոխային կրակում:
Մենք ունենք մարտական օդաչուներ, որոնք պատրաստ են իրենց մեքենաներով հարձակվել զավթիչների վրա և պայթեցնել նրանց օդում: Սիրիական բանակն ունի մոտ 8000 կամիկաձե: Ավելին, ես ինքս պատրաստ եմ տալ իմ կյանքը՝ կանգնեցնելու համար ամերիկացիների ու անգլիացիների ներխուժումը»: