Բաժիններ՝

Դամասկոսը ՄԱԿ-ի տեսուչներին է հանձնել քիմիական զենքի կիրառման հետ իր կապ չունենալու մասին ապացույցներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետներին ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ Սիրիայի իշխանությունները չեն կիրառել թունավոր նյութեր (քիմիական զենք): Այս մասին այսօր Դամասկոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը.

«Սիրիայի կառավարական զորքերը երբեք չեն կիրառել քիմիական զենք: Դա միայն պատրվակ է: Մենք ունենք դրա ապացույցները: Մենք դրանք հանձնել ենք ՄԱԿ-ի տեսուչների հանձնաժողովին»:

Նշվում է, որ Միկդադն այսօր այցելել է այն գրասենյակը, ուր գտնվում են ՄԱԿ-ի տեսուչները, և երբ նա մտել է շենք, նրա ձեռքին ծրար է եղել, մինչդեռ շենքից դուրս գալիս այն արդեն չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս